Սիբիլ Հեթումյան
Արտաքին տեսք
Սիբիլ Հեթումյան | |
Մասնագիտություն՝ | bailiff |
---|---|
Ծննդյան օր | 1240 |
Վախճանի օր | 1290 |
Դինաստիա | Հեթումյաններ |
Հայր | Հեթում Ա |
Մայր | Զապել Ա Ռուբենյան |
Ամուսին | Բոհեմունդ VI |
Զավակներ | Լուսիա, Բոհեմունդ VII և Մարի |
Սիբիլ Հեթումյան (1240 - 1290), Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր։ Հեթում Ա թագավորի և Զապել թագուհու դուստրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1254 թվականին ամուսնացել է Անտիոքի դուքս և Տրիպոլիի կոմս Բոհեմունդ VI-ի հետ։ Ամուսնու մահից հետո որպես որդու խնամակալ ղեկավարել է Տրիպոլիի կոմսությունը։ Նա ընդդիմադիր էր Կիպրոսի արքա Հուգո III արքայի իշխանությանը։ Բոհեմունդ VII-ի մահից հետո՝ 1287 թվականին, Տրիպոլիի ազնվականները Սիբիլին առաջարկում ղեկավարել երկիրը։ Ավելի ուշ նա վերադառնում է հայրենի Կիլիկիա՝ իր եղբոր, արդեն թագավոր դարձած Լևոն Գ-ի մոտ, որտեղ և մահացել է 1290 թվականին[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսին։ Բոհեմունդ VI[2]
Երեխաներ։
- Իզաբել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են)
- Բոհեմունդ VII (1261 — 1287)
- կ. - Մարգարիտա դը Բրիենն
- Լյուսի (? — մոտավոր. 1299)
- կ. - Նարժո դը Տուսի
- Մարի (մահացել է 1280)
- կ. - Նիկոլաս Սենտ Օմեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Charles Cawley. «KINGS of ARMENIA 1226-1341». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Charles Cawley. «Antioch. BOHEMOND V 1233-1252, BOHEMOND VI 1251-1268». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
|